Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն. նրա առողջությանը վտանգ չի սպառնում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն առողջական որոշ խնդիրներից հետո նորից վերադարձել է թատրոն ու մասնակցում է փորձերին, հայտնում tass.ru-ն՝ Մոսկվայի դրամատիկ թատրոնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոյին հղումով:
«Արմեն Բորիսովիչը նախորդ օրը եկել էր թատրոն: Այսօր էլ եմ սպասում նրա գալուն: Ամեն ինչ նորմալ է»,-ասել է ներկայացուցիչը:
Դյաչենկոն հավելել է, որ այժմ դերասանի առողջական վիճակն անհանգստության առիթ չի տալիս:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հոսպիտալացվել էր ապրիլի 26-ին: Նա հիվանդանոցում էր անցկացրել մի քանի օր: Դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը հերքել է տեղեկություններն առ այն, որ Ջիգարխանյանը եղել է կոմայի մեջ: Սողոմոնյանն ասել է, որ դերասանը հոսպիտալացվել է թուլության պատճառով:










