Գաուդիի գլուխգործոցներից մեկն ամբողջությամբ բացվել է զբոսաշրջիկների համար (լուսանկարներ)
Բարսելոնայում գտնվող Գուելի պալատը, որը 19-րդ դարի վերջին կառուցվել է աշխարհահռչակ իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով, ամբողջությամբ բացվել է այցելուների համար:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, այցելուներն այժմ կարող են լինել տան առաջին տիրոջ՝ Էուսեբի Գուելի աշխատասենյակում, նրա գրադարանում, հայտնվել պալատի գաղտնի աստիճանահարթակին և տենել սպասարկող անձնակազմի համար նախատեսված տարածքը:
Այդ ամենը կարելի է տեսնել ամեն ամսվա երրորդ շաբաթ օրն կազմակերպվող էքսկուրսիաների շրջանակներում: Էքսկուրսիաներն անցկացվում են 4 լեզվով՝ կատալոներեն, իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն:
1984 թվականից Գուելի պալատը Գաուդիի մյուս ճարտարապետական գլուխգործոցների հետ միասին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Պալատում թանգարան է գտնվում, բացի այդ, այցելուները կարող են բարձրանալ կառույցի տանիք և վայելել Բարսելոնայի գեղատեսիլ համայնապատկերը:












