Վին Դիզելը մանրամասներ է ներկայացրել «Ֆորսաժի» նոր մասերի վերաբերյալ  

21:23 • 04.05.18

Ամերիկացի դերասան Վին Դիզելը հայտնել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ և 10-րդ մասերի ռեժիսորի անունը: Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, ֆիլմաշարի նոր մասերի ռեժիսորը կլինի Ջասթին Լինը, ով աշխատել է ֆիլմի 4 մասում:

«Ես հենց նոր հեռախոսով զրուցել եմ Ջասթին Լինի հետ, որը նկարահանելու է «Ֆորսաժ 9» և «Ֆորսաժ 10» ֆիլմերը, և ես չեմ կարող փոխանցել, թե որքան հուզված է նա: Բայց կարող եմ ասել, որ մենք դեռ չենք եղել Աֆրիկայում, և մենք արդեն հասունացել ենք», - աղբյուրը մեջբերում է Դիզելին: Այլ մանրամասներ ապագա ֆիլմերի մասին նա չի հայտնել:

Universal ստուդիայի նկարահանած ֆիլմաշարի 8-րդ մասի թողարկումից հետո պրոդյուսեր Նիլ Մորիցն անցյալ տարի հայտարարել էր, որ հաջորդ երկու մասը վերջինն են լինելու:

«Ֆորսաժի» 9-րդ մասի պրեմիերան նախատեսված է 2020-ի ապրիլի 20-ին:

 

Վին Դիզելը մանրամասներ է ներկայացրել «Ֆորսաժի» նոր մասերի վերաբերյալ