Ժամանակակից աշխարհի խնդիրներն իտալացի նկարչի նկարազարդումներում (նկարազարդումներ)

14:11 • 05.05.18

Իտալական Բոլոնյա քաղաքում բնակվող նկարիչ Դավիթ Բոնիացին նկարազարդումներ է ստեղծում, որոնց միջոցով ներկայացնում է ժամանակակից աշխարհի խնդիրները և հարցեր բարձրացնում։

Ինչպես նշում է Bored Panda կայքը, Բոնիացին մանկուց աշխատում է որպես նկարազարդող։

«Ես նկարազարդումներ եմ անում մանկուց, այն պահից, երբ կարողացա մատիտ բռնել», - ասել է նա։
Աղբյուրը մանրամասնում է, որ վարպետի անկրկնելի ոճը եզակի է դարձնում նրա աշխատանքները․ նկարիչը համադրում է իրական ու երևակայական աշխարհները՝ յուրաքանչյուր պատկերի միջոցով ներկայացնելով մի ամբողջ պատմություն։

Բոնիացիի խոսքով՝ լավ գաղափարներ ունենալու համար կարևոր է կենտրոնանալու ունակությունը։
«Կարծում եմ՝ ոգեշնչումը գերագնահատված է։ Նկարազարդողները ոգեշնչման սպասելու ժամանակ չունեն․ նրանք պետք է գտնեն այն», - նշել է նա։

Վարպետը նաև նշել է, որ ինքը շատ է սիրում ամբողջ օրը նկարել և ամեն օր կատարելագործել իր հմտությունները։

«Երջանիկ եմ, որ իմ կյանքի ամենամեծ կիրքը վերածվել է աշխատանքի։ Գիտեմ՝ սա կարող է տարօրինակ թվալ շատ մարդկանց, սակայն նկարազարդումները կենդանի ու երջանիկ են դարձնում ինձ», - եզրափակել է նա։









Ժամանակակից աշխարհի խնդիրներն իտալացի նկարչի նկարազարդումներում (նկարազարդումներ)