Գիտնականներին չի հաջողվել գաղտնի սենյակներ հայտնաբերել Թութանհամոնի դամբարանում

21:16 • 06.05.18

Իտալացի գիտնականները թվով երրորդ ուսումնասիրությունն են իրականացրել Եգիպտոսի ամենահայտնի Թութանհամոն փարավոնի դամբարանում, որը տեղակայված է Լուքսորի մոտակայքում՝ Թագավորների հովտում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի հնագույն իրերի հարցերով նախարարությանը, հերթական հետազոտության արդյունքում եգիպտացի արքայի դամբարանում գաղտնի սենյակների գոյության որևէ հետք չեն հայտնաբերվել:

«Բարձր ճշտությամբ իրականացված երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքները հաստատում են, որ որևէ գաղտնի ներքին կամ դամբարանին հարակից կառույցներ գոյություն չունեն», - ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, չի հաջողվել գաղտնի ուղիների, աստիճանների կամ հնագույն մուտքեր առկայության մասին վկայող հետքեր հայտնաբերել:

Երրորդ հավելյալ հետազոտություն անցկացնելու որոշումը կայացվել է Կահիրեում 2016-ին անցկացված միջազգային գիտական համաժողովում:

 


 

 

Գիտնականներին չի հաջողվել գաղտնի սենյակներ հայտնաբերել Թութանհամոնի դամբարանում