Բուքերյան մրցանակակիրն օգնել է իր որդուն էսսե գրել իր գրքի մասին և 3 գնահատականի արժանացել

15:11 • 08.05.18

Բրիտանացի գրող, Բուքերյան մրցանակակիր Իեն Մաքյուենն օգնել է իր որդուն էսսե գրել իր գրքի մասին («Անտանելի սեր»), որի համար դպրոցականն արժանացել է C+ գնահատականին (3+): Այս մասին գրողը պատմել է The Guardian-ին տված մեկնաբանությունում:

«Ես մի քիչ պատմեցի նրան վեպի մասին և մատնանշեցի՝ ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել: Չկարդացի նրա էսսեն, սակայն պարզվեց, որ ուսուցիչը կտրականապես հերքել է նրա բոլոր մտքերը», - ասել է գրողը:

Մաքյուենի կարծիքով՝ պետք չէ ստիպել մարդկանց կարդալ իր գրքերը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ երեխային ստիպել են կարդալ իր հոր գիրքը: Խեղճ տղա», - ասել է նա:

Բուքերյան մրցանակակիրն օգնել է իր որդուն էսսե գրել իր գրքի մասին և 3 գնահատականի արժանացել