Բելգիայում կյանքից հեռացել է երգչուհի Մորանը

13:25 • 08.05.18

Բրյուսելի արվարձանում 57 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Մորանը (իսկական անունը՝ Կլոդին Լյույպերտս): Այս մասին տեղեկացնում է BBC News-ը:

Նշվում է, որ երգչուհու դին հայտնաբերվել է նրա բնակարանում: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երգչուհին մահացել է Բրյուսելում համերգ տալուց մի քանի օր անց: Սա Մորանի առաջին ելույթն էր երկամյա դադարից հետո. 2016 թվականին նա ժամանակավորապես դադարեցրել էր իր կարիերան՝ ձայնալարերի հետ կապված խնդրի պատճառով: Մորանը պլանավորում էր համերգային շրջագայության մեկնել 2019 թվականին:

1986 թվականին կարիերան սկսելուց ի վեր Մորանն ավելի քան 10 ալբոմ է թողարկել: Նրա վերջին ձայնասկավառակը (Ouvre) թողարկվել է 2014 թվականին:

 

 

Բելգիայում կյանքից հեռացել է երգչուհի Մորանը