Համացանցում է հայտնվել Վիկտոր Ցոյի մասին ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է Կիրիլ Սերեբրեննիկովի «Ամառ» ֆիլմի թրեյլերը, որում պատմվում է հայտնի ռուս երաժիշտներ Վիկտոր Ցոյի և Մայք Նաումենկոյի երիտասարդության մասին:
Ինչպես նշում է РИА Новости-ն, ֆիլմը սև ու սպիտակ է: Ցոյի դերը կատարել է կորեացի դերասան Տեո Յուն, Նաումենկոյի դերը՝ «Զվերի» խմբի վոկալիստ Ռոման Բիլիկը, իսկ Մայքի կնոջ դերը՝ Իրինա Ստարշենբաումը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմում ներկայացվում է երաժիշտների ծանոթությունը, նրանց հարաբերությունները, 1980-ական թվականների անդերգրաունդ ռոք-մշակույթը, ինչպես նաև՝ «Կինո» խմբի առաջին ալբոմի ձայնագրությունը:










