Մոսկվայի Հայկական եկեղեցում կկայանա Նարեկացու «Մատյան ողբերգության» նոր հրատարակության շնորհանդեսը

23:40 • 18.05.18

Մոսկվայի Հայկական առաքելական եկեղեցու տաճարային համալիրի ընդունելության սրահում մայիսի 19-ին կկայանա Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» նոր հրատարակված գրքի շնորհանդեսը:

«Մատյան ողբերգությանը» կներկայացնի թարգմանության հեղինակ Նաում Գրեբնյովի որդին՝ Միխայիլ Գրեբնյովը: Շնորհանդեսի ընթացքում հոգևոր և ժողովրդական երգերի կատարմամբ հանդես կգա Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի երգչախումբը: Այս մասին ասվում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի հաղորդագրության մեջ:

Շնորհանդեսի շրջանակներում կներկայացվեն նաև Սբ. Գրիգոր Նարեկացու անվան գրադարանի աշխատանքները:

 

Մոսկվայի Հայկական եկեղեցում կկայանա Նարեկացու «Մատյան ողբերգության» նոր հրատարակության շնորհանդեսը