«Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Վ.Սարոյանի անվան դպրոցում ամերիկահայ գրողին նվիրված միջոցառում է կազմակերպվել

19:30 • 19.05.18

Մայիսի 18-ին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ամերիկահայ ճանաչված գրողին, որը կազմակերպել էին դպրոցի ուսուցչական կազմը տնօրեն Լուիզա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

«Սարոյան հաուս» նախագծի շրջանակներում հիմնադրամը դպրոցին է նվիրել մեծանուն հայ լուսանկարիչ Պողոս Պողոսյանի ՝ Վ. Սարոյանին ներկայացնող լուսանկարների բացառիկ շարքը՝ հուսալով, որ վաստակավոր լուսանկարչի գործերը իրենց արժանի տեղը կգտնեն դպրոցում և կգնահատվեն հետագա սերունդների կողմից:

Միջոցառման սկիզբն ազդարարվեց աշակերտների քայլերթով,  ովքեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին գրողին, իսկ դպրոցի ներսում կազմակերպվել էր Սարոյանին բացահայտող բազմաբնույթ ցուցադրություն: Մեծ մասնակցություն էին ցուցաբերել դպրոցի տաղանդավոր աշակերտներն ու ծնողները՝ ներկայացնելով իրենց ձեռքի աշխատանքները (պաստառներ, ասեղնագործության, գոբելենի նմուշներ), որոնք ներկայացնում էին գրողի կերպարը, մտքերը և ապահովում սարոյանական շունչը:

 

«Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Վ.Սարոյանի անվան դպրոցում ամերիկահայ գրողին նվիրված միջոցառում է կազմակերպվել