Բոբ Դիլանի էլեկտրակիթառը 490 հազար դոլարով վաճառվել է աճուրդում (լուսանկար)

17:48 • 20.05.18

Նյու Յորքում Julien's աճուրդային տանը վաճառվել է ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի էլեկտրակիթառը: Այս մասին ասվում է աճուրդային տան Twitter-ում:

Նշվում է, որ Դիլանը նվագել է 1965 թվականին պատրաստված այս գործիքն իր առաջին համաշխարհային շրջագայության ժամանակ:

«Բոբ Դիլանի և Ռոբբի Ռոբերտսոնի՝ 1965 թվականի Fender Telecaster-ն աճուրդում վաճառվել է 490 հազար դոլարով», - նշել են Julien's-ի ներկայացուցիչները:


Բոբ Դիլանի էլեկտրակիթառը 490 հազար դոլարով վաճառվել է աճուրդում (լուսանկար)