Ջենիֆեր Էնիսթոնը կկատարի ԱՄՆ առաջին կին նախագահի դերը

14:13 • 20.05.18

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը կնկարահանվի Netflix-ի նոր՝ «Առաջին տիկնայք» հեռուստասերիալում, որում կկատարի ԱՄՆ պատմության մեջ առաջին կին նախագահի դերը:

Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, հեռուստասերիալը կնկարահանվի քաղաքական կատակերգության ժանրում: Իրադարձությունների կենտրոնում կլինեն ԱՄՆ առաջին կին նախագահ Բևերլի Նիքոլսոնը և նրա կին Քեյսին:

Նշվում է, որ հեռուստասերիալի ստեղծողները ցանկանում են ցույց տալ, որ յուրաքանչյուր մեծ կնոջ հետևում մի ուրիշ մեծ կին է կանգնած:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Էնիսթոնի կնոջ դերը կկատարի ամերիկացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ Տիգ Նոտարոն, որը և աշխատում է հեռուստասերիալի սցենարի վրա՝ իր կին Ստեֆանի Ալլիննի հետ:

Ջենիֆեր Էնիսթոնը կկատարի ԱՄՆ առաջին կին նախագահի դերը