Իտալացին սպիտակ մարմարից քանդակել է Fiat 500 մեքենայի կրկնօրինակը
Իտալիայի Թուրին քաղաքում բնակվող երիտասարդ քանդակագործը մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում սպիտակ մարմարից քանդակել է Fiat 500 մակնիշի կրկնօրինակը:
Ինչպես ներկայացնում է France Presse գործակալությունը, մեքենայի՝ իրական չափսերով կրկնօրինակը իտալացին քանդակել է 15 տոննա կշռող մարմարե քարից: Իր աշխատանքը նա ներկայացրել է որպես քննադատություն՝ ուղղված այսօրվա սպառողների հասարակության, որոնք մեծ քանակությամբ ապրանքներ են դեն նետում:
Զինված սղոցով և դիմակով՝ Նազարենո Բիոնդոն իր աշխատանքն սկսել է անցյալ տարի: «Սա իմ մեծագույն աշխատանքն է», - ասել շուրջ երեք տասնյակ ստեղծագործությունների հեղինակը:
Նախկինում նա արդեն հասցրել է ոսկու ձուլակտոր, դոլարների կապոցներ և նույնիսկ մոտոցիկլետ քանդակել սպիտակ քարից:










