Շարլիզ Թերոնը կմարմնավորի ամերիկացի լրագրող Մեգին Քելիին
Հարավաֆրիկյան ծագումով ամերիկացի դերասանուհի Շարլիզ Թերոնը կկատարի ամերիկացի լրագրող Մեգին Քելիի դերը Fox News հեռուստաալիքի հիմնադիր Ռոջեր Էյլսի մասին ֆիլմում:
Ինչպես նշում է The Independent-ը, Fox News-ի հիմնադիր և նախկին ղեկավար Էյլսը մեղադրվել էր սեռական ոտնձգությունների համար: Տղամարդը մահացել է անցած տարի՝ 76 տարեկանում:
Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ժամանակին հեռուստաալիքի ներկայացուցիչները խնդրել են Մեգին Քելիին պաշտպանել Էյլսին, սակայն հեռուստահաղորդավարուհին հրաժարվել է դա անել:
Այս ֆիլմում Թերոնը ցույց կտա՝ ինչպես է զարգացել Քելիի կարիերան՝ 2004 թվականին Fox News-ում աշխատանքի անցնելուց ի վեր: 2017 թվականին լրագրողը լքել է հեռուստաալիքը, իսկ որոշ ժամանակ անց նա սկսել է աշխատել NBC News-ում:










