Յալթայում երկվորյակների շքերթ կանցկացվի

20:01 • 22.05.18

Մայիսի 27-ին Յալթայի կենտրոնական առափնյա հատվածում երկվորյակների շքերթ կանցկացվի: Այս մասին հայտնում է Visit Crimea կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառումը կանցկացվի երկվորյակների միջազգային օրը: Այն կկազմակերպի տեղական հասարակական կազմակերպություններից մեկը:

Նշվում է, որ երթի ճանապարհին լուսանկարվելու համար նախատեսված տարածքներ, երեխաներին զվարճացնող անիմացիաներ, ինչպես նաև մրցույթներ ու վիճակախաղեր կլինեն երթի մասնակիցների և հանդիսատեսի համար: