Մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոտը
Երեկ Մանհեթենի հիվանդանոցներից մեկում 85 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոտը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ռոտի ընկեր, գրող Յուդիթ Թուրմանի խոսքով՝ մահվան պատճառ է դարձել սրտի անբավարարությունը:
Ֆիլիպ Ռոտը ծնվել է 1933 թվականի մարտի 19-ին՝ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում: Նա Պուլիտցերյան և Բուքերյան մրցանակների դափնեկիր է:
Ռոտն ավելի քան 25 վեպ է գրել, որոնցից առավել հայտնի են «Ամերիկյան հովվերգություն» և «Պորտնոյի ցավը» վեպերը:










