Ռիչարդ Գիրը վերջին 30 տարում առաջին անգամ կնկարահանվի հեռուստասերիալում

14:08 • 23.05.18

Վաթսունութամյա ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը կնկարահանվի BBC-ի «Մայր, հայր, որդի» (MotherFatherSon) հեռուստասերիալում: Այս մասին տեղեկացնում է Deadline-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռուստասերիալը բաղկացած կլինի 8 մասից: Այն կնկարահանի Թոմ Ռոբ Սմիթը:

Ռիչարդ Գիրի հերոսն ամերիկացի մեդիամագնատ է, որն անցնում է կործանված ամուսնության հետևանքների միջով և փորձում օգնել Մեծ Բրիտանիայում բնակվող իր 30-ամյա որդուն, որը տառապում է ընկճախտից:

«Վերջին անգամ աշխատել եմ հեռուստանախագծի վրա 30 տարի առաջ: Այսպիսով՝ ինձ համար երջանկություն է տաղանդավոր մարդկանց հետ մասնակցել այս զարմանալի և արդիական 8 ժամանոց նախագծին», - ասել է Գիրը:

Նշվում է, որ հեռուստասերիալի նկարահանումները կմեկնարկեն այս ամառ Լոնդոնում, ինչպես նաև՝ Իսպանիայի քաղաքներից մեկում:

Ռիչարդ Գիրը վերջին 30 տարում առաջին անգամ կնկարահանվի հեռուստասերիալում