Նիկոլ Քիդմանը շուտով տատիկ կդառնա. լրատվամիջոցներ

10:51 • 23.05.18

Հոլիվուդյան գերաստղ Նիկոլ Քիդմանը, որը կանացի հավերժ գեղեցկության և երիտասարդության մարմնացում է, շուտով տատիկ կդառնա:

Ինչպես նշում է 7days.ru կայքը, 50-ամյա Քիդմանի որդեգիր դուստրը՝ Իզաբելան, պատրաստվում է երեխա որդեգրել:

Քսանհինգամյա աղջիկը նման որոշման է հանգել՝ ելնելով սեփական փորձից. չէ որ տարիներ առաջ Քիդմանն իր նախկին ամուսնու՝ Թոմ Քրուզի հետ ևս որդեգրել է իրեն:

Քիդմանին մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ դերասանուհին շատ ոգևորված է դստեր որոշմամբ ու պատրաստվում է իր փորձով կիսվել նրա հետ:

Բացի այդ, Քիդմանը պատրաստվում է Իզաբելայի ու նրա ամուսնու համար առանձին տուն գնել:

Հայտնի է, որ մոր և դստեր հարաբերությունները տևական ժամանակ խիստ լարված են եղել, սակայն վերջին շրջանում նրանք կրկին մտերմացել են:

 

 Իզաբելա Քիդման Քրուզ

 

Николь Кидман: из приемной мамы - в приемную бабушку 

 

Քիդմանը՝ կենսաբանական երեխաների հետ

 

Николь Кидман: из приемной мамы - в приемную бабушку

Նիկոլ Քիդմանը շուտով տատիկ կդառնա. լրատվամիջոցներ