Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանը

21:41 • 24.05.18

Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանն Ասիայի տարածքում, որը պատմում է երկրի կյանքին հայ համայնքի մասնակցության մասին:

Ինչպես հաղորդում է The Straits Times սինգապուրյան պարբերականը, հայկական թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 24-ին: Միջոցառմանը մասնակցել են Սինգապուրի Ազգային ժառանգության խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Խվի Նին և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի ներկայացուցիչ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թանգարանի ստեղծման համար 1.2 մլն դոլար է ծախսվել:

 

 

Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանը