Ջոն Մալկովիչը նոր հեռուստասերիալում կկատարի դետեկտիվ Էրքյուլ Պուարոյի դերը
Ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը և բրիտանացի դերասան Ռուպերտ Գրինտը կնկարահանվեն «Սպանություններ այբբենական կարգով» մինի-հեռուստասերիալում: Այս մասին հայտնում է Variety-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայում հեռուստասերիալը կցուցադրվի BBC-ով, իսկ ԱՄՆ-ում՝ Amazon ծառայությամբ: Ջոն Մալկովիչը կկատարի դետեկտիվ Էրքյուլ Պուարոյի, Գրինտը՝ տեսուչ Կրոումի դերը:
Նշվում է, որ երեք սերիայից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները կմեկնարկեն հունիսին: Հեռուստասերիալի հիմքում կընկնի անգլիացի գրող Ագաթա Քրիստիի՝ 1936 թվականի «Սպանություններ այբբենական կարգով» վեպը:










