Սերգեյ Բեզռուկովը 4-րդ անգամ հայր կդառնա

11:52 • 24.05.18

Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը պատրաստվում է 4-րդ անգամ հայր դառնալ, ինչի մասին 44-ամյա դերասանն ուրախությամբ հայտնել է իր ինստագրամյան էջում:

Նշվում է, որ նրա 34-ամյա կինը՝ ռեժիսոր Աննա Մատիսոնը, հղի է իրենց համատեղ երկրորդ երեխայով:

Բեզռուկովն ու Մատիսոնը ծանոթացել են 2015թ. «Ծիր կաթին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչից մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը:   

Հայտնի է, որ 2015թ. նա ամուսնալուծվել է կնոջից՝ դերասանուհի Իրինա Բեզռուկովայից, որի հետ ապրել է 15 տարի, սակայն զույգը համատեղ երեխա չունի:

Նշվում է, որ դերասանը Բեզռուկովայի հետ ապրելու տարիներին արտամուսնական կապից երկու երեխա է ունեցել: Նրանց մայրը դերասանուհի Կրիստինա Սմիրնովան է:

 

Աննա Մատիսոնի հետ

 

 

Առաջին ամուսնությունից ծնված երեխաների հետ

 

 

Իրինա Բեզռուկովայի հետ

 

Картинки по запросу актрисы кристины смирновой фото

Картинки по запросу актрисы кристины смирновой фото

Картинки по запросу irina bezrukowa sergey

Սերգեյ Բեզռուկովը 4-րդ անգամ հայր կդառնա