Ռոբերտ դե Նիրոն «արգելել» է Թրամփի մուտքն իր ռեստորանների ցանց

09:15 • 24.05.18

Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն Daily Mail-ին տված հարցազրույցում խոսել է կիսով չափ իրեն պատկանող Nobu ռեստորանային և հյուրանոցային ցանցի մասին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մուտքն այնտեղ արգելել է:

Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե ում որպես հյուր Nobu-ում տեսնել կցանկանար Դե Նիրոն, հոլիվուդյան աստղը պատասխանել է. «Չգիտեմ, ճիշտն ասած, բայց մի բան հստակ գիտեմ, որ երբեք թույլ չեմ տա Թրամփին մտնել իմ ռեստորան»:

Աղբյուրը նկատում է, որ 74-ամյա դերասանը նախագահի ամենաուժեղ քննադատներից է: Հայտնի է, որ նախքան Թրամփի ընտրվելը, Դե Նիրոն հայտարարել էր, որ կլքի Միացյալ Նահանգներն ու Իտալիա կտեղափոխվի, եթե երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվի հանրապետականը:

Իր հարցազրույցներից մեկում դերասանն ասել էր, որ հաճույքով կապտակեր ու կթքեր Թրամփի երեսին, քանի որ նրա պատճառով ԱՄՆ-ն հետ է կանգնում ժողովրդավարական արժեքներից ու քաոսի մեջ է հայտնվել:

 

Ռոբերտ դե Նիրոն «արգելել» է Թրամփի մուտքն իր ռեստորանների ցանց