Բրեդ Փիթը սպառնացել է սպանել Վայնշտեյնին

16:37 • 24.05.18

Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը տարիներ առաջ սպառնացել է սպանել ազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, որը համարձակվել էր իր այն ժամանակվա ընկերուհուն` Գվինեթ Փելթրոուին, ստիպել իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ինչպես նշում է Tatler-ը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Փելթրոուն 22 տարեկան էր: Վայնշտեյնը նրա թեկնածությունը հաստատել էր «Էմմա» ֆիլմի համար ու վստահ էր, որ սկսնակ դերասանուհին դրա համար պետք է «շնորհակալություն» հայտներ իրեն:

Ուստի՝ Վայնշտեյնը դերասանուհուն հրավիրել է հյուրանոց, որտեղ փորձել է նրա հետ սեռական կապի մեջ մտնել: Փելթրոուն շոկի է մատնվել ու հաջողացրել է դուրս պրծնել համարից: Նա կատարվածի մասին պատմել է ընկերոջը՝ Փիթին, որն այն ժամանակ դեռ շատ հայտնի ու ազդեցիկ չէր:

Այնուհանդերձ՝ դերասանը որոշել է պաշտպանել ընկերուհու պատիվը: Միջոցառումներից մեկի ժամանակ նա մոտեցել է Վայնշտեյնին, նրան պատին հրել ու ասել. «Եթե դու մի անգամ էլ նրան տհաճություն պատճառես, կսպանեմ քեզ»:

Այդ միջադեպից հետո Վայնշտեյնը Փելթրոուից հեռու է մնացել: Սակայն նախազգուշացրել է դերասանուհուն, որ կատարվածի մասին ոչ ոք չպետք է իմանա, հակառակ դեպքում՝ Փելթրոուն Հոլիվուդում հաջողություն չի ունենա:

Հիշեցնենք, որ Վայնշտեյնի շուրջ սեռական բռնությունների սկանդալը ծագել է 2017թ. հոկտեմբերին: Այժմ տասնյակ կանայք նրան մեղադրում են իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն ու բռնաբարություն կատարելու համար:

 

Гвинет Пэлтроу и Брэд Питт

Картинки по запросу Брэд Питт угрожал убить Харви Вайнштейна

Բրեդ Փիթը սպառնացել է սպանել Վայնշտեյնին