Ամերիկացի դիզայները ցույց է տվել՝ ինչ տեսք կունենային հայտնի կտավներում պատկերված տեղանքներն իրականում (լուսանկարներ)
Նյու Յորքում տեղակայված ստուդիաներից մեկի դիզայներ Յուլյա Պիդլուբնյակը 3D Max ծրագրի օգնությամբ ծավալուն պատկերազարդումների տեսքով վերարտադրել է հայտնի կտավներում պատկերված տեղանքները:
Ինչպես նշում է Big Picture-ը, աղջիկը նկարազարդումներում չի ներառել մարդկային կերպարներ՝ այս կերպ շեշտը դնելով հենց լանդշաֆտի և մթնոլորտի վրա:
Ստորև ներկայացնում ենք Պիդլուբնյակի աշխատանքները, որոնք օգնում են ընկալել հայտնի տեսարանները որպես իրականում գոյություն ունեցող տեղանքներ:
«Լույսի կայսրություն», Ռենե Մագրիտ


«Սրճարանի գիշերային հարթակը», Վինսենթ Վան Գոգ


«Փարիզյան փողոց անձրևոտ եղանակին», Գյուստավ Կայբոտ


«Կեսգիշերավորները», Էդվարդ Հոփեր


«Քրիստինայի աշխարհը», Էնդրյու Ուայեթ


«Ամերիկյան գոթիկա», Գրանտ Վուդ


Չինական ռագու», Էդվարդ Հոփեր


«Կարմիր սենյակ», Անրի Մատիս












