Չինացին նկարազարդումներ է ստեղծում՝ ոգեշնչվելով փոփ մշակույթից (նկարազարդումներ)

08:41 • 25.05.18

Որոշ արտիստների հաջողվում է համադրել անհամադրելին: Այսպես, չինացի նկարիչ Բեն Չենն իր աշխատանքներում հիանալի կերպով միավորում է փոփ մշակույթն ու սև հումորը:

Ինչպես նշում է Bored Panda-ն, աշխատելու համար Չենը ոգեշնչվում է ոչ միայն փոփ մշակույթից, այլ նաև ֆիլմերից ու գրքերից: Նա նկարագրում է իր ոճը որպես «մութ, հումորային և երևակայությամբ լի»:

Չենի խոսքով՝ կերպարների մեծամասնության հիմքում ընկած են ֆիլմերի, հեռուստաշոուների, հեքիաթների, տեսախաղերի հերոսները, որոնք ինքը միավորում է՝ անսպասելի և խեղաթյուրված իրավիճակներ պատկերելու համար, որոնք երբեմն նույնիսկ զարհուրելի են:

 

 

 

Չինացին նկարազարդումներ է ստեղծում՝ ոգեշնչվելով փոփ մշակույթից (նկարազարդումներ)