Ակնկալվածից շատ ավելի լավ. Սինգապուրում կայացել է Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ)

09:33 • 12.06.18

Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ երկու պետությունների ղեկավարները ջերմորեն ողջունել են միմյանց տեսախցիկների առաջ, այնուհետև միայն թարգմանիչների ներկայությամբ 38 րոպե տևողությամբ հանդիպում ունեցել:

Այնուհետև Թրամփն ու Կիմ Չեն Ընը մասնակցել են աշխատանքային լանչի, որի մեկնարկից առաջ լրագրողներին թույլ է տրվել ներս մտնել ու լուսանկարել սրահը:

«Այնպիսի լավ լուսանկարներ արեք, որ մենք ունենանք գեղեցիկ, նիհար, անթերի տեսք»,-տեսնելով լուսանկարիչներին՝ կատակել է ԱՄՆ նախագահը:

 

WARM RAPPORT: President Trump touched Kim several times throughout their first exchange, signaling to the dictator he wanted to build a relationship that can stand the test of time and not just today's summit

Մինչդեռ Կիմ Չեն Ընը, անդրադառնալով բուն հանդիպմանը, նկատել է, որ «աշխարհում շատ մարդկանց համար սա ֆանտաստիկա կթվա՝ գիտաֆանտաստիկ ֆիլմից մի հատված»:

 

U.S. President Donald Trump and North Korea's leader Kim Jong Un shake hands during an expanded bilateral meeting at the Capella Hotel. With Trump, and to his right, is White House chief of Staff John Kelly

«Ես իսկապես շատ լավ եմ զգում: Մենք պատրաստվում ենք մեծ քննարկում ունենալ, ու ակնկալում եմ ահռելի հաջողություն: Սա իսկապես պատիվ է, ու մենք, անկասկած, կձևավորենք հրաշալի հարաբերություններ»,-հավելել է Միացյալ Նահանգների նախագահը:

 

 

Նրա հյուսիսկորեացի գործընկերը նկատել է, որ նախկինում երկու պետությունների միջև եղած վատ հարաբերությունները խոչընդոտ են եղել այս հանդիպման համար, սակայն իրենց ի վերջո հաջողվել է հաղթահարել դա:

 

Neither man smiled during the formal photo, taken on a red carpet in front of alternating American and North Korean flags

 

Աղբյուրը հավելում է, որ աշխատանքային լանչի ավարտից հետո, երբ Թրամփն ու Կիմ Չեն Ընը դուրս են եկել միջանցք, Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է. «Հանդիպումն անցավ շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել»:

 

As they turned the corner to head into their first set of talks, however, in an area that Trump may have thought was off camera, the U.S. leader broke into a smile as he exchanged quiet words with Kim and another handshake that lasted several seconds

 

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ պատմական հանդիպման գլխավոր թեման Հյուսիսային Կորեայի վիճահարույց միջուկային և հրթիռային ծրագրերի սառեցումն է:

 

A third grip-and-grin followed brief remarks to press inside the portion of their one-on-one meeting that was open to cameras