Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան. Գերմանիայի կանցլերն այցելեց Ծիծեռնակաբերդ (թարմացվող, տեսանյութ)

14:15 • 24.08.18


16:20

Անգելա Մերկելն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Մերկելը զրուցեց «Թումո»-ի սաների հետ, ծանոթացավ կենտրոնի ծրագրերին և պայմաններին:

 


14։41

Անգելա Մերկելն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր:

-----------------------------

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է Մերկելի ինքնաթիռի վայրէջքն ու նրան դիմավորելու պաշտոնական արարողությունը:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի առաջին այցը Հայաստան․ Երևանի Զվարթնոց օդանավակայանում դիմավորում եմ Անգելա Մերկելին»,-գրել է Փաշինյանը:

Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Գերմանիայի կանցլերը նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։



 

Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան. Գերմանիայի կանցլերն այցելեց Ծիծեռնակաբերդ (թարմացվող, տեսանյութ)