Վենեսուելայի պաշտոնանկ արված նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը ամերիկյան բանտում սրտի կաթված է տարել
Վենեսուելայի պաշտոնանկ արված նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ամերիկյան բանտում սրտի կաթված է տարել։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Ֆլորեսի փաստաբաններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
69-ամյա Ֆլորեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամբաստանյալը սրտի կաթված է տարել հուլիսին։ Նրանք նշում են, որ Ֆլորեսն ունի սրտի հետ կապված խնդիրներ, որոնք անհնար է բուժել բանտային պայմաններում։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Ֆլորեսը նաև նիհարել է 11 կգ-ով։
Փաստաբաններն ավելացրել են, որ ձգտելու են հասնել ամբաստանյալի՝ տնային կալանքի տափափոխմանը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարձակվել էր Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա, առևանգել և դուրս էր բերել Մադուրոյին և նրա կնոջը։ Հունվարի 5-ին նրանք կանգնել էին Նյու Յորքի նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանի առաջ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել թմրաբիզնեսին մասնակցելու մեջ։ Մադուրոն և Ֆլորեսը մեղքը չեն ընդունել։ Վենեսուելայում պետության գլխավորի գործառույթները կատարում է լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր հանրապետության գործադիր փոխնախագահի պաշտոնը։










