Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու հիմքով Հյուսիսային պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել Ուկրաինայի 2 քաղաքացի (տեսանյութ)

12:00 • 30.08.18

Հյուսիսային պողոտայից Ուկրաինայի երկու քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց մասին ֆեյսբուքյան օգտատերերը գրառումներ են արել:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ Ուկրաինայի քաղաքացիները վարչական ձերբակալման են ենթարկվել:

«Օգոստոսի 29-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության ծառայողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի հիմքով Հյուսիսային պողոտայում վարչական ձերբակալման են ենթարկել Ուկրաինայի Հանրապետության 2 քաղաքացու ու բերել ոստիկանության Կենտրոնականի բաժին»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ նույն հոդվածով կազմվել է վարչական արձանագրություն, նրանք ազատ են արձակվել, իրականացվում է վարչական վարույթ:

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 175-րդ հոդվածը սահմանում է՝  հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը:

 

Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու հիմքով Հյուսիսային պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել Ուկրաինայի 2 քաղաքացի (տեսանյութ)