Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ
Իրանը պատրաստ է հայտարարել այն մասին, որ երբեք չի մշակի միջուկային զենք։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա, և նրանք դա հասկանում են։ Եվ նրանք պատրաստ են հայտարարել այդ մասին»,- ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը լրագրողներին։
Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ չի փորձում միջուկային զենք ստեղծել։ Ավելին, Իրանի կողմից միջուկային զենքի մշակման ոչ մի ապացույց չեն գտել նաև արևմտյան հետախուզական ծառայությունները։ Հունվարի վերջին այդ մասին վկայում էր նաև The New York Times թերթը։
2003 թվականից Իրանում գործում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆաթվան (կրոնական կարգադրություն), համաձայն որի՝ միջուկային զենքի արտադրությունն արգելված է։
Օգոստոսին Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հրաժարումը միջուկային զենք ունենալուց պաշտոնապես կամրագրվի։ Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը վստահություն էր հայտնել, որ Իրանի հետ գործարքը կկնքվի նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո։ Մի քանի ժամ անց նա ենթադրել էր, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել նաև մինչև ընտրությունները։














