Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վшխեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է. Պուտին
Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և սպառնալիքները պահպանվում էին՝ չնայած ձեռնարկվող անվտանգության բոլոր միջոցառումներին։ Այնուամենայնիվ, ընտրական տեղամասերում հերթեր էին առաջանում։
«Գիտեք՝ երբ հեռուստացույցի էկրաններին նայեցի ընտրական տեղամասերի հերթերին, ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեզ մոտ մարդիկ ամուր են, արի, գրագետ։ Բոլորն էլ հիանալի հասկանում են, թե ինչ է կատարվում Ռուսաստանի շուրջ։ Եվ պարզ դարձավ, որ նման մարդկանց վախեցնել չի հաջողվի։ Եվ հաղթել նման մարդկանց ու նման երկրին անհնար է։ Ուստի հաղթանակը, անկասկած, մերն է լինելու»,- ընդգծել է Պուտինը։














