Հայաստան-Չեռնոգորիա՝ 1։2․ առաջին խաղակեսն ավարտված է
Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Չեռնոգորիայի ընտրանուն։
Հանդիպման 20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էրիկ Փիլոյանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը։
Հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Արթուր Սերոբյանը, իսկ 38-րդ րոպեին Նիկոլա Կրստովիչը հեռահար հարվածով խոցեց Չանչարևիչի դարպասը:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1։2 հաշվով։











