Թրամփը պատրաստ է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջnցները միջnւկային դոսյեի հարցում առաջընթացի դեպքում․ Axios

21:17 • 28.09.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները և ապաբլոկավորել նրա սառեցված ակտիվները՝ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող ամերիկյան պահանջների կատարման դիմաց։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներից մեկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Թրամփը պատրաստ է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները և ապաբլոկավորել սառեցված միջոցները՝ միջուկային դոսյեի հարցում կոնկրետ առաջընթացի դիմաց»,- նշել է ԱՄՆ նշված պաշտոնյան։ Նա որևէ մանրամասն չի հայտնել։

Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ չեն ձգտում միջուկային զենք ստանալ։