Ազգերի լիգա․ Իտալիան հաղթեց Թուրքիային, Ֆրանսիան՝ Բելգիային

09:50 • 29.09.26

Ազգերի լիգայի խաղարկության A1-ին խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ կորզեց Բելգիայի ընտրանու նկատմամբ՝ 1-0 հաշվով:  

Հանդիպման հիմնական ժամանակում երկար ժամանակ գոլեր չէին գրանցվում, սակայն խաղի ավարտից ընդամենը երկու րոպե առաջ՝ 88-րդ րոպեին, ֆրանսիացիներին հաղթանակ պարգևեց Մայքլ Օլիսեն: Հակագրոհի արդյունքում, ստանալով Ռայան Շերկիի փոխանցումը, Օլիսեն տուգանային հրապարակից դուրս կատարած դիպուկ հարվածով գրավեց դարպասը:

Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Իտալիայի հավաքականը արտագնա խաղում վստահ և գոլառատ հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ՝ ջախջախելով մրցակցին 4-1 հաշվով:

Իտալացիներն իրենց առավելությունը դրսևորեցին հենց առաջին խաղակեսում. աչքի ընկան Ալեսանդրո Բաստոնին (9), Դավիդե Ֆրատեզին (22) և Մայքլ Կայոդեն (27): Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Բարիշ Յըլմազը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն շատ արագ՝ 50-րդ րոպեին, Պիո Էսպոզիտոն խփեց հյուրերի չորրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

 

Աղբյուրը`ArmSport.am