Նախագահ ընտրվելու դեպքում Տիմոշենկոն մտադիր է փոխել Ուկրաինայի սահմանադրությունը

06:27 • 15.01.19

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն երկրի սահմանադրությունը «խեղաթյուրանք» է անվանել և խոստացել փոխել այն: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ ICTV հեռուստաալիքին հղումով:

Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու և Ուկրաինայի նախագահ ընտրվելու դեպքում նա սահմանադրության նոր ծրագիր է ներկայացնելու:

Նշենք, որ Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը, որը կտևի 90 օր: Ընդ որում՝ մինչ 2019 թվականի փետրվարի 3-ը թեկնածուները դեռ կարող են առաջադրվել և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը գրանցման համար: