Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ակшններից․ Մոհեբի

19:55 • 29.10.26

Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի խոսնակ Հոսեյն Մոհեբին։

«Հիմնավորեք այն պնդումը, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից անկախ ապացույցներով, այլ ոչ թե հայտարարություններով»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցում իրավիճակը որոշվում է նրանով, թե ինչ է կատարվում «ծովում, ցամաքում և օդում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում կամ ամերիկյան շտաբի հայտարարություններով»։