«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ՝ ուղիղ

10:06 • 16.06.19

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում, որի ընթացքում փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ:

Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված: Վարչության անդամների ընտրությունից հետո նիստ կգումարվի և կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց համաժողովը կհաստատի:

Բացի անցած շրջանը ամփոփելուց և վարչության նոր կազմի ընտրությունից, նախատեսված է նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն: 7 տեղի համար առաջադրվել է 30 թեկնածու:

Նախատեսվում են նաև փոփոխություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ՝ ուղիղ