Գերմանիայի երկնքում Eurofighter կործանիչներ են իրար բախվել (տեսանյութ)
Գերմանիայի հյուսիս-արևելյան հատվածում՝ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի երկնքում, գերմանական երկու Eurofighter կործանիչ է բախվել:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, տեղեկությունը հաստատել է Ներքին գործերի նախարարությունը:
Բախումից հետո կործանիչներն ընկել են բնակելի տարածքում:
«Գերմանական օդուժին պատկանող Eurofighter կործանիչները բախվել են օդում, հետո ցած ընկել»,-ասել է ռազմական ոլորտի ներկայացուցիչը:
Դրանցից մեկն ընկել է Ջաբել գյուղի մոտակայքում, մյուսը՝ 10 կմ հեռու:
Ըստ նախնական տվյալների՝ օդաչուներին հաջողվել է փրկվել:
Zwei Eurofighter-Jets in Mecklenburg-Vorpommern abgestürzt https://t.co/gNmGTQoccPpic.twitter.com/2IfHvlsH9v
— RT Deutsch (@RT_Deutsch) June 24, 2019










