Ֆրանսիայում անոմալ շոգ եղանակի պատճառով հետաձգվել են դպրոցական քննությունները

22:22 • 24.06.19

Ֆրանսիայի իշխանությունները երկրում գրանցվող անոմալ շոգ եղանակի պատճառով հետաձգել են դպրոցական քննությունները, գրում է РИА Новости-ն՝ Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկի հայտարարությանը հղումով:

Ավելի վաղ Ֆրանսիայի օթերևութաբանական ծառայությունը հաղորդել էր, որ այս շաբաթ երկրի շրջանների մեծ մասում +35-ից +40 աստիճան շոգ կգրանցվի: Այս պատճառով դպրոցներում քննությունները, որոնք նշանակված էին հունիսի 27-28-ը, անց կկացվեն հաջորդ շաբաթ՝ հուլիսի 1-2-ը, երբ օդի ջերմաստիճանի նվազում է կանխատեսվում: 

«Այս որոշումը կայացվել է աշակերտների անվտանգությունը և քննությունների անցկացման համար նորմալ պայմաններ ապահովելու նպատակով»,- ասել է կրթության նախարարը:

Meteo France օդերևութաբանական առկայության կանխատեսումների համաձայն՝ վաղը մայրաքաղաք Փարիզում +35-ից +38 աստիճան կգրանցվի, չորեքշաբթի՝ +36-ից +39, մինչդեռ երեքշաբթիից ուրբաթ Լիոնում սնդիկի սյունը +40 աստիճանի կհասնի: