Պերուի պաշտպանության նախարարը տեսչական այցի ժամանակ մահացել է

23:34 • 24.06.19

Պերուի պաշտպանության նախարար Խոսե Ուերտա Տորրեսը հանկարծամահ է եղել տեսչական այցի ժամանակ, հաղորդում է Gestion հարթակը:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ 71-ամյա Ուերտան երկրի հյուսիսային Ամասոնաս շրջան էր մեկնել դիտակետերի ստուգման նպատակով: Այցի ժամանակ նա գիտակցությունը կորցրել է և ուղղաթիռով հիվանդանոց է տեղափոխվել:

Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ նախարարը վախճանվել է: Հաղորդվում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:

Ուերտա Տորրեսը Պերուի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել էր 2018թ.-ի ապրիլից: