Իսպանիայում կրակոցներ են հնչել մզկիթի ուղղությամբ (լուսանկարներ)

14:57 • 24.06.19

Մոտոցիկլետով անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել իսպանական Սեուտա ինքնավար քաղաքում (գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, Մարոկկոյի սահմանին) գտնվող մզկիթի ուղղությամբ, հաղորդում է Efe գործակալությունը:

Այլ աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակվողները երկուսն են եղել: Ընդհանուր առմամբ հնչել է չորս կրակոց, վիրավորներ չկան, սակայն դեպքից հետո մզկիթում խուճապ է սկսվել:

Հարձակվողը (կամ հարձակվողները) փախուստի են դիմել:

 

La Policía investiga un ataque con disparos en una mezquita de Ceuta

La Policía investiga un ataque con disparos en una mezquita de Ceuta