Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել

22:33 • 25.06.19

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունիսի 25-ին, ժամը 21:05-ին  ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: