Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ընթացքում վատացել է. պաշտպանը խնդրել է թույլ տալ թթվածնային սարք միացնել
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը այսօրվա դատական նիստի ընթացքում վատացավ:
Պաշտպան Արսեն Մկրտչյանը ընդհատեց նիստը, ասաց, որ Մանվել Գրիգորյանն իրեն վատ է զգում ու խնդրեց դատավորին թույլ տալ, որ բժիշկներն ամբաստանյալին թթվածին տան:
Բժիշկները ներս մտան դատարան՝ իրենց հետ բերելով թթվածնային սարքը, բայց հայտնի չէ, թե ինչու՝ այն չմիացրին Մ. Գրիգորյանին ու հետ գնացին:
Ավելի ուշ դատարանն ընդմիջում հայտարարեց ու Մանվել Գրիգորյանը դուրս եկավ դատարանի դահլիճից:
Նշենք, որ Գրիգորյանին դատարան էին բերել շտապօգնության մեքենայով, իսկ նիստերի դահլիճում անվասայլակով է: Ընդմիջումից հետո Մանվել Սարգսյանը դատարան բերվեց թթվածին ապահովող խողովակը քթին միացրած:










