Ուկրաինայում տղամարդը խեղդվել է՝ փրկելով ուլիկի
Ուկրաինայի Սումիի մարզում տղամարդը խեղդվել է՝ փրկելով ուլի, հաղորդում է korrespondent.net-ը:
Իր ֆերմայում ջրհորից ուլիկին դուրս բերելու ժամանակ 63-ամյա տղամարդն ընկել է ջուրը և խեղդվել: Դիակն ուղարկվել է դիահերձարան:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սումիի մարզի Լիպովա Դոլինայի շրջանում:
Ավելի վաղ Սումիի մարզում մի տղա վատ գնահատականի պատճառով դուրս էր նետվել պատուհանից:










