Ֆրանսիայում ուղևորատար ինքնաթիռի թևը մխրճվել է օդանավակայանի շենքի մեջ (տեսանյութ)
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում Kuwait Airways ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի ձախ թևը մխրճվել է օդանավակայանի շենքի մեջ, գրում է The Daily Star-ը:
Դեպքը տեղի է ունեցել վայրէջքից հետո՝ տեղի ժամանակով առավոտյան 06:00-ի սահմաններում: Ուղևորներից ոչ ոք չի տուժել: Դեպքի առնչությամբ օդանավակայանում մի քանի չվերթ է չեղարկվել և հետաձգվել:
Kuwait Airways ավիաընկերությունը հայտնել է, որ համագործակցում է տեղի իշխանությունների հետ հնարավոր հետաքննություն սկսելու շուրջ:
Դեպքից հետո մի շարք ավիաընկերությունների ներկայացուցիչներ բողոքել են օդանավակայանի ոչ պատշաճ սպասարկումից և ուղևորների ուշացումներից:










