Վրաստանի խորհրդարանում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև ընդհարում է տեղի ունեցել (տեսանյութ)

14:32 • 25.06.19

Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան - Հանուն ազատության շարժում» կուսակցությունների պատգամավորների միջև ընդհարում է տեղի ունեցել, հաղորդում է Sputnik գործակալության վրացական տարբերակը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուղոշվիլիից քննարկել ցուցարարների պահանջները՝ ներառյալ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարանակը:

Պատգամավորների միջև լեզվակռիվը ֆիզիկական ընդհարման է հանգեցրել, որից հետո Չուղոշվիլին տեխնիկական դադար է հայտարարել, իսկ ընդդիմադիր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի: