Վրաստանի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

23:01 • 25.06.19

Վրաստանի արևելյան հատվածում գտնվող Կախեթի շրջանում 3.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Սեյսմիկ ուսումնասիրությունների ազգային կենտրոնին:

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 21:42-ին Լագոդեխի քաղաքից ոչ հեռու:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: