Գերմանիայում 2.5 հազար մարդ է տարհանվել Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած երկու ականի պատճառով
Գերմանիայի Հեսսեն քաղաքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած երկու ական, ինչի պատճառով ավելի քան 2,5 հազար մարդ ժամանակավորապես լքել են իրենց տները: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Die Welt թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Աղբյուրը նշել է, որ գերմանական արտադրության 250 կիլոգրամ կշռող ականն ու ամերիկյան 50 կգ-անոց ռումբը հայտնաբերվել են իրարից փոքր հեռավորության վրա: Նշվում է, որ սակրավորներն իրականացրել են գերմանական ռումբի վերահսկող պայթյուն, իսկ ամերիկյան ռումբը վնասազերծվել է:
Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ժամանակակից Գերմանիայի տարածքում ավելի քան 2 միլիոն ռումբ է գցվել, որից ավելի քան 20 տոկոսը չի պայթել: Սովորաբար, մի քանի ամիսը մեկ այդ ռումբերը հայտնաբերվում են ճանապարհների շինարարության կամ նոր շենքերի կառուցման ժամանակ:










