Մալյորկայի ափերին՝ Վլադիմիր Կլիչկոյի վարձակալած զբոսանավի վրա, հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Հանրահայտ ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն իսպանական Մալյորկայի ափերի մոտ հայտնվել է վտանգավոր իրավիճակում: Միջադեպի տեսանյութը մարզիկը հրապարակել է Twitter-ում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Կլիչկոն ընտանիքի և ընկերների հետ հանգստանալիս է եղել վարձակալած զբոսանավում, երբ նավի վրա հրդեհ է բռնկվել:
Այդ պահին նրանք հասցրել էին Մալյորկայից ափերից հեռանալ 180 կմ: Մարզիկին և մյուս հյուրերին նավից հասցրել է տարհանել առափնյա փրկարար ծառայությունը՝ համագործակցելով իսպանական փրկարար ծառայության հետ:
«Զգույշ եղեք ձեր ցանկություններում: Ճակատագիրը լսեց ինձ, երբ ես մի փոքր ադրենալին ցանկացա: Այսպիսով մեր ուղևորությունը զբոսանավով երկուշաբթի գիշեր ավարտվել է հրդեհով: Արդյունքում ընտանիքիս և ընկերներիս ստիպված էին տարհանել առափնյա ծառայությունն ու փրկարարները: Բայց մի անհանգստացեք, մեզ հետ արդեն ամեն ինչ կարգին է», - իր թվիթերյան էջում Կլիչկոն:
Be careful what you wish for: fate took my wish for “some #adrenalin” a bit too literally and our boat-trip Sunday night ended up in our boat #igniting and family & friends being evacuated by coast guard and fire rescue-team. No worries: we are all fine! #theroofisonfire #song










