Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա այգում հրդեհ է բռնկվել. ծխահարվել են քաղաքացիներ

21:57 • 25.06.19

Հունիսի 25-ին՝ ժամը 12:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Կենտրոնական փողոցում` գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա ծիրանի այգում (սեփականատերեր՝ Յ.Հ. և Վ.Ե.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներ Յ.Հ.-ն (ծնված 1952 թ.) և Ա.Հ.-ն (ծնված 1983 թ.) ծխահարման նախանշաններով տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 15:15-ին:

Այրվել են մոտ 5000 քմ խոտածածկույթ, 50 հակ պահեստավորած անասնակեր, ջերմահարվել՝ 30 ծիրանենի: